Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի նկարիչ Սեդրակ Առաքելյանի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Կներկայացվեն արվեստագետի ստեղծագործական տարբեր փուլերի գեղանկարչական ու գրաֆիկական երկերը, էտյուդներն ու էսքիզները: Ցուցադրությունն ընդգրկում է շուրջ 150 աշխատանք` ՀԱՊ-ի, ՀՊԹ-ի, ԵՔՊԹ-ի և մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 30-ը: